կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-03 21:35
Տնտեսական

Հայաստանում կիրականացվի գյուղատնտեսական ապահովագրման ներդրման ծրագիր․ միջազգային ներդրում

Հայաստանում կիրականացվի գյուղատնտեսական ապահովագրման ներդրման ծրագիր․ միջազգային ներդրում

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև 2016 թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ կառավարությունից։ 

Ըստ համաձայնագրի` ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ և ֆինանսական օժանդակություն հետևյալ ծրագրերի համար՝

- «Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 750,000 եվրո ֆինանսական օժանդակություն,
- «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» 1-ին ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 2,700,000 եվրո ֆինանսական օժանդակություն,
- «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում հավելյալ մինչև 2,000,000 եվրո ֆինանսական օժանդակություն,
- Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրման ներդրման ծրագրի շրջանակում՝ ընդհանուրը՝ 5,339,139.38 եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն,
- «Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի համար՝ արտոնյալ պայմաններով տրամադրվող մինչև 20,000,000 մլն եվրո գումարի չափով վարկ:

Կառավարության ղեկավարը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Գյուղատնտեսական ապահովագրության ներդրումը շատ կարևոր է, և հույս ունենք, որ իսկապես դա կօգնի մեր գյուղացիական տնտեսություններին բոլորիս հայտնի ռիսկերը կառավարելու առումով: Եվ մենք առաջին արդյունքները, ըստ էության, մյուս տարվա աշնանը կարող ենք տեսնել, թե ինչպես է աշխատում համակարգը: Իսկ ժամկետի սահմանափակում չկա, այսինքն՝ հոկտեմբերի 1-ից սկսած արդեն բաց ժամկետով, երբ գյուղացիները կուզենան, կարող են ձեռք բերել փաթեթները, որոնց արժեքի ուղիղ կեսը վճարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Փաթեթով բոլոր 3 ծառայությունները ձեռքբերելու դեպքում նաև կստանան հավելյալ 10 տոկոս զեղչ»: