Փոխարժեքներ
16 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.2 |
EUR | ⚊ | € 422.2 |
RUB | ⚊ | ₽ 4 |
GBP | ⚊ | £ 506.57 |
GEL | ⚊ | ₾ 141.7 |
Նորից նույնն է։ Քանդում են համեմատաբար արդյունավետ գործող և միջազգային լավագույն փորձի հիման վրա ներդրված հերթական համակարգը։ Այս անգամ էլ խոսքը վերաբերում է հանրային ծառայության վարձատրության միասնական համակարգին։ Սկզբում անօրինական, անաշխատ և բարձր ամսական պարգևատրումները վարչապետին նախարարներին, փոխնախարարների։ Հետո' դատավորների, դատախազների, քննիչների աշխատավարձերի կրկնապատկում ամսական հավելումներով։ Դրանից հետո' միլիարդավոր դրամների պարգևատրումներ անհնազանդության բողոքի ակցիաները անհամարժեք բռնություններով ցրող, տարբեր գույնի բերետներ կրող ոստիկաններին։ Ի դեպ, իրավական համակարգի վարձատրության անհամարժեք արտոնությունները ոչ պատահականորեն համընկնում են օրվա իշխանության կողմից քաղաքական բռնաճնշումների, հակաժողովրդավարական վարքագծի արմատավորման վերջին գործընթացների հետ։
Իսկ հիմա էլ, այս նախագծով նախատեսվում են հարկային ծառայողների համար վարձատրության կրկնապատկում, եռապատկում' խիստ սուբյեկտիվ, անհիմն մեխանիզմներով։
Մնացած հանրային ծառայողները այդպես էլ չունեցան աշխատավարձերի շեշտակի բարձրացումը։ Ավելին այս իշխանության օրոք նրանց իրական աշխատավարձերի չափերը նվազել են' բարձր գնաճով պայմանավորված։
Ի դեպ, հանրային ծառայողների շուրջ քառորդ մասը շարունակում են մնալ աշխատող աղքատներ։
Ամփոփելով. ընտրողաբար և շեշտակի բարձրացնում են այն հանրային ծառայողների վարձատրության չափերը, ովքեր հանդիսանում են այս իշխանությունների միակ հենարանը։ Իսկ հանրային ծառայության կողմից պետության համար ավելացված արժեքի ստեղծումը, աշխատանքի բարդությունը, պատասխանատվությունը, վտանգավորությունը, հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության և արժանապատիվ վարձատրության սկզբունքները, որպես կարևորագույն չափանիշներ, անտեսվում են հանրային ծառայողների աշխատավարձերի չափերի իշխանական քաղաքական որոշումներում։
Շահը և առաջնորդությունը ոչ թե հանրայինն է և պետականը, այլ ամեն գնով սեփական իշխանությունը մեկ օր ավել երկարաձգելու նեղ խմբակայինը...։
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր