Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
«Մադաթյան» հոգեբանական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, հոգեբան, Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ Միհրդատ Մադաթյանը գրում է.
«Երկու խոսքով այսօրվա իրադարձության մասին՝ նախ ուզում եմ ասել RESPECT Levon Kocharyan: Այսպես ասեմ՝ ես բառ առ բառ նույնը կասեի, ընդ որում նույն հանգստությամբ (հայհոյանքը ներառած)։
Հակզդումը ակնհայտորեն հուշում էր այն մասին, որ «ՔՊ» այլևս գոյություն չունի։ Այո, ակնհայտ է, որ ՔՊ-ում վաղուց ոչնչացվել է ինդիվիդուալիզմը և գերշխում է ԿՈԼԵԿՏԻՎ ՎԱԽԻ ԶԳԱՑՈւՄԸ՝ վախ, որ մոտ ապագայում Ալեն Սիմոնյանին վերևից կշպրտեն ու ազատ անկումը նրա շատ ծանր կլինի... Դե հիմա պատկերացրեք, թե այս էպիզոդից հետո ինչպիսի անկումներ են պատկերացնում ասենք՝ «պլանքաշ Արթուրը»...
Լևոն Քոչարյանը այսօր արձանագրեց ՔՊ-ի հոգեհանգիստը։ Իսկ նրանք՝
-Նրանք բղավեցին, որպեսզի լսեն իրենք իրենց ու համոզվեն, որ դեռ գոյատևում են։
-Նրանք փորձեցին իրենք իրենց բավարարել զազրախոսությամբ, քանի որ իրենք՝ իրենց նվաստացած են զգում։
-Նրանք վախենում են անէանալուց, եթե բարձրաձայն չլինեն։
- Նրանք ՍԱՐՍԱՓՈւՄ ԵՆ 2026 թվականի անխուսափելի իշխանափոխությունից, ինչը նրանց ԿՅԱՆՔԻ ֆիասկոն է լինելու...»: