|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մայիսի 13-ին Երեւանից Լիոն թռչող Տրանսավիա ավիաընկերության օդանավին կայծակ է հարվածել։
«Փաստինֆո»-ին ուղեւորներից մեկը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել բարձրություն հավաքելիս, կայծակը հարվածել է օդանավի աջ կողմին, որի ձայնից ուղեւորների շրջանում խուճապ, անհանգստություն է առաջացել։ Նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, որին օգնություն է ցուցաբերել օդանավում գտնվող բժիշկը ու կարգավորել ուղեւորի ինքնազգացողությունը:
Բարեբախտաբար, օդանավը չի վնասվել եւ շարունակել է թռիչքը։ Այն բարեհաջող հասել է Լիոն: