|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է.
««Արևային պաթոսը»՝ առանց համակարգային հաշվարկի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց «Մասրիկ-1» արդյունաբերական արևային էլեկտրակայանի շահագործման թույլտվության մասին։ 55 ՄՎտ հզորությամբ այս կայանը միանում է արդեն գործող 72 կայաններին: Կառուցման փուլում է ևս 47-ը։ Եթե բոլոր նախագծերն ավարտվեն, Հայաստանում կգործի 119 արևային կայան՝ շուրջ 557 ՄՎտ դրվածքային հզորությամբ։
Թվաբանական աճը, սակայն, ինքնին համակարգային որակ չի ապահովում։ Ավելին՝ այս տեմպով արևային հզորությունների ընդլայնումը տեղի է ունենում առանց էներգետիկ ենթահամակարգերի սինխրոնիզացման՝ ստեղծելով ոչ թե կայունություն, այլ ռիսկեր։
Պատահական չէ, որ Իսպանիայում վերջերս տեղի ունեցած խոշոր բլեքաութը ուղղակիորեն պայմանավորված է հենց նմանատիպ անհամակարգ ինտեգրման հետ։ Մոտ 2.2 ԳՎտ արևային հզորություն անսպասելիորեն դուրս է եկել ցանցից՝ ընդամենը վայրկյանների ընթացքում խաթարելով ամբողջ Պիրենեյան էներգահամակարգի աշխատանքը։ Նախնական վերլուծությունները մատնանշում են հենց արևային կայանների անհավասարակշիռ ինտեգրման խնդիրը։
Հայաստանն այս պահին շարժվում է նույն տրամաբանությամբ։ Չկա էլեկտրաէներգիայի պահեստավորման ռազմավարություն, իսկ ավանդական հզորությունների հետ սինխրոնիզացումը գրեթե բացակայում է։ Վերջին տարիներին շարունակ խոսվում է արևային հզորությունների գերհագեցվածության մասին, սակայն լիցենզավորումը շարունակվում է նույն ինտենսիվությամբ։
Արևային էներգետիկայի ինտենսիվ զարգացումն ինքնին խնդրահարույց չէ։ Խնդիրն այն է, երբ այն արվում է առանց տեխնիկական հաշվարկի, առանց շուկայական երկարաժամկետ ռազմավարության։ Առանց տնտեսություն-էներգետիկա կորելացման:
Այս պայմաններում «արևային պաթոսը» վերածվում է ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության» աղբյուրի»։