Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
«Հրապարակը» գրում է․ «Թմրամիջոցների գործածումն այնպիսի ահռելի չափերի է հասել մեր երկրում, որ այն երիտասարդացել է եւ թափանցել ավանդաբար փակ ու մաքուր հաստատություններ՝ դպրոցներ, ուժային կառույցներ, պետական մարմիններ, կառավարություն եւ Ազգային ժողով։ Մեր տեղեկություններով, թմրանյութերի օգտագործման չափերը հատկապես տագնապեցնող են ուժայիններում, եւ այդ մասին գիտեն նաեւ դրանց ղեկավարները։ Օրինակ, ոստիկանների մեջ կան թմրամիջոցներ օգտագործողներ, եւ քանի որ պարբերական ստուգումներ չեն իրականացվում, ապա դա չի հայտնաբերվում կամ հայտնաբերվում է միանգամայն պատահականորեն։
Մենք տեղեկացանք, որ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը սկսել է պարբերական ստուգումներ իրականացնել ոստիկանների շրջանում։ Եվ ամենազավեշտալին այն է, որ ոչ թե արյան անալիզով են նրանք հայտնաբերվում, այլ երբեմն անալիզ տալուց հրաժարվելով։ Մեր տեղեկություններով՝ որոշ ծառայողներ ուղղակի խուսափում են թմրանյութի թեստ տալ, որ չբռնվեն։ Պարզվում է՝ վերջին երկու տարում երկու տասնյակից ավելի ոստիկան է ազատվել աշխատանքից՝ թմրանյութ օգտագործելու հիմքով։
«Հրապարակը» գրավոր հարցում էր արել ՆԳՆ, թե քանի զինծառայողի մոտ է թեստը դրական եղել, որին ի պատասխան հայտնել են․ «2025թ․ մայիսի 1-ի դրությամբ թմրանյութ օգտագործելու դեպքերով ոստիկանությունում ծառայությունից ազատվել են 9, իսկ 2024թ․ ընթացքում՝ 17 ոստիկանության ծառայողներ։ 2024թ. ընթացքում թմրամիջոցների իրացման դեպքով մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով ոստիկանությունում ծառայությունից ազատվել է նաեւ 1 ծառայող»։ Այս անձանց՝ թմրանյութ օգտագործելու վերաբերյալ տեղեկությունը հաստատվել է պարտադիր թեստավորում անցնելուց հետո։ Հիշեցնենք, որ կառավարության 2023 թ. հունիսի 1-ի թիվ 892-Ն որոշմամբ՝ ոստիկանության ծառայողներն ատեստավորում անցնելուց առաջ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում անցնում են տոկսիկոքիմիական հետազոտություն»