կարևոր
1210 դիտում, 6 ժամ առաջ - 2025-05-14 16:40
Աշխարհ

Ոչ միայն Eurofighter. Թուրքիան եւ Բրիտանիան կառուցում են ընդհանուր պաշտպանություն

Ոչ միայն Eurofighter. Թուրքիան եւ Բրիտանիան կառուցում են ընդհանուր պաշտպանություն
2025 թ-ի մայիսի 1-ին Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան ստորագրել են TUDIC պաշտպանական արդյունաբերության խորհրդի պաշտոնական հստակեցումըորն ամրապնդում է երկրների միջեւ երկարաժամկետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ Փաստաթուղթը ստորագրվել է Լոնդոնում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գերգանի, պաշտպանության փոխնախարար Մուսա Հեյբեթի եւ պաշտպանության գնումների բրիտանացի նախարար Մարիա Իգլի մասնակցությամբ: Կողմերը հայտարարել են փոփոխվող գլոբալ անվտանգության եւ ընդհանուր սպառնալիքների ֆոնին ռազմավարական գործընկերությունը խորացնելու մտադրության մասին: Հանդիպմանը նկատվել են նաեւ երկու երկրների պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչներ:Մարտին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի Անկարա կատարած այցին քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունն ու Թուրքիային 40 Eurofighter Typhoon կործանիչներ վաճառելու Լոնդոնի առաջարկը: Ներկայումս թուրքական կողմն ուսումնասիրում է այդ առաջարկը։ Ավելի վաղ՝ 2024 թ-ի դեկտեմբերին, բրիտանական երկու կործանիչներ արդեն ժամանել էին թուրքական ռազմաբազա՝ ստուգման։ Այդ ժամանակ էլ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը բանակցություններ է վարել Անկարայում բրիտանական պատվիրակության հետ։

Հիշեցնենք՝ Eurofighter-ը մշակվել է եվրոպական ընկերությունների կոնսորցիումի կողմից Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում եւ Իսպանիայում:

Այս տարվա մարտին Միացյալ Թագավորությունը պաշտոնական առաջարկ է ներկայացրել այդ ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ։ Այս պահին այդ առաջարկը քննարկվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության կողմից։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անկարան իր «պահանջների փաստաթուղթը» Լոնդոն է ուղարկել Բրիտանիայի կառավարության եւ բրիտանական BAE Systems ընկերությանը, ինչին պատասխան է ստացվել 40 միավորի առաջարկի տեսքով:

Գերմանիայի կողմից գործարքի հաստատումը զգալիորեն հետաձգվել է Eurofighter ծրագրի մյուս գործընկերների՝ Իսպանիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի հաստատման համեմատ։ Այս ձգձգումն առաջին հերթին կապված էր Լիբիայի եւ Սիրիայի վերջին հակամարտություններին Թուրքիայի մասնակցության Բեռլինի մտահոգության, ինչպես նաեւ քուրդ բնակչության դեմ նրա գործողությունների հետՄիայն անցյալ տարվա հոկտեմբերին Գերմանիան վերջապես կանաչ լույս տվեց գործարքին: Այս լուրը հայտնել էԹուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հարցազրույցի ժամանակ, որում նա հայտարարել է. «մենք կգնենք 40 Eurofighter Typhoon կործանիչներ ... Գերմանիան երկար ժամանակ դիմադրում էր, բայց, վերջապես, ՆԱՏՕ – ի մեր ընկերների՝ Իտալիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իսպանիայի դրական ներդրման շնորհիվ Գերմանիան դրականորեն արձագանքեց»:

Թուրքիայի ՌՕՈՒ-ն մտադիր է ձեռք բերել բոլոր 40 նոր Eurofighter կործանիչները Tranche 4 կոնֆիգուրացիայում, որն ամենաառաջատարն է ինքնաթիռների համար։ Կա նաեւ ենթադրություն, որ օգտագործված միավորների փոքր քանակությունը կարող է նախապես մատակարարվել՝ օդաչուների ուսուցումը դյուրացնելու համար, նախքան ամբողջ նավատորմի ժամանումը, թեեւ կոնկրետ թվեր չեն հրապարակվում:

Թուրքիան նաեւ ձգտել է առանցքային պայման սահմանել գնումը շարունակելու համար.կործանիչները պետք է մատակարարվեն Meteor-ի «օդ-օդ» դասի հրթիռների խմբաքանակի հետ միասին: Զենքի այս համակարգը ունակ է թիրախներ խոցել տեսադաշտից դուրս եւ հագեցած է ակտիվ ռադարային ինքնագնաց գլխիկով եւ երկկողմանի տվյալների փոխանցման գծով, ինչը թույլ է տալիս թռիչքի ընթացքում իրական ժամանակում ստանալ թիրախային տվյալների թարմացումներ, նույնիսկ այն պայմաններում, երբ հակառակորդը տեղակայել է էլեկտրոնային հակազդեցության միջոցներ:

Ընդհանուր առմամբ, սպասվում է, առաջարկվող ձեռքբերումը Թուրքիայից կպահանջի մոտ 5 մլրդ եվրոյի ներդրում, ինչը զգալի գործարք կդառնա եվրոպական օդատիեզերական արդյունաբերության համար: Մասնավորապես, դա կարեւոր նշանակություն կունենա Միացյալ Թագավորության համար, որը ներկայումս բանակցություններ է վարում Eurofighter ծրագրի ապագայի եւ դրա արտադրական կառուցվածքի վերաբերյալ, որը հիմնականում բաղկացած է BAE Systems, Rolls Royce (բրիտանական ընկերություններ) եւ Leonardo (իտալական ընկերություն): Հունվարին հաղորդվել է՝ր  բրիտանակն արհմիությունները կոչ են անում իրենց կառավարությանը ձեռնամուխ լինել Թագավորական ռազմաօդային ուժերի համար մինչեւ 24 նոր Eurofighter կործանիչների գնմանը, ինչը կօգնի երկու տարվա ընթացքում պահպանել մինչեւ 26 000 աշխատատեղ», – գրում է արգենտինական Zona Militar ռազմական պորտալը։

Լոնդոնի եւ Անկարայի համար այս գործարքի ավարտը մեծ նշանակություն ունի, քանի որ Եվրամիությունը սպառազինություն չի գնի ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ Թուրքիայից։

Սպառազինւթոյունների արտադրությամբ զբաղվող ամերիկյան, բրիտանական եւ թուրքական ընկերությունները չեն կարողանա մասնակցել Եվրամիության վերազինման գործընթացին, որի համար Բրյուսելը նախատեսում է 150 միլիարդ եվրո հատկացնել: Այս մասին տեղեկությունը հայտնվել է Financial Times (FT) թերթում, որը հղում է կատարել պաշտոնական աղբյուրներին:

Հոդվածում նշվում է՝ բացառություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Թուրքիան Եվրամիության հետ կնքեն պաշտպանության եւ անվտանգության ոլորտի համաձայնագրեր:

Այսպիսով, սպառազինության գնումների ֆինանսավորման համար նախատեսված հիմնադրամի միջոցներից կարող են օգտվել միայն ԵՄ-ի կազմի մեջ մտնող երկրների եւ համապատասխան պայմանագրեր ստորագրած երրորդ պետությունների պաշտպանական ձեռնարկությունները: Պարբերականը նշում է՝ այս որոշումը Ֆրանսիայի եւ մի շարք այլ երկրների հաղթանակն էր, որոնք հանդես էին գալիս պաշտպանական ներդրումների ոլորտում եվրոպական արտադրողներին աջակցելու ռազմավարության օգտին: Այն լուրջ դժվարություններ կառաջացնի Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերության համար, քանի որ նրա ընկերությունները խորապես ինտեգրված են եվրոպական ռազմաարդյունաբերական համալիրին։

Կկարողանա՞ արդյոք Թուրքիան իր սպառազինությունն ու ռազմական տեխնիկան վաճառել բրիտանացիներին։ Ամենայն հավանականությամբ, դա հնարավոր կլինի հասնել բրիտանական պաշտպանական արդյունաբերության ներթափանցման միջոցով:

Երկու տարի առաջ թուրքական CANiK ընկերությունը ձեռք է բերել բրիտանական AEI Systems պաշտպանական ընկերությունը։

«CANiK ընկերության կողմից AEI Systems ընկերության ձեռքբերումը, որն աշխարհում միջին տրամաչափի հրետանային երեք արտադրողներից մեկն է, ճանապարհ է բացել մեծ ծավալներով միջին տրամաչափի զենքերի արտադրության համար ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ Թուրքիայում», – նշել է թուրքական Anadolu գործակալությունը:

2024 թ-ին թուքական Nurol Makina ընկերությունը բրիտանական բանակի համար զրահամեքենաների արտադրություն է ծավալել Մեծ Բրիտանիայի տարածքում՝ հիմնելով Nurol Makina UK (NMS UK) դուստր ընկերությունը։

«Ընկերությունը լուրջ է վերաբերվում Բրիտանիայում իր բիզնես նախագծին եւ վերջերս ձեռք է բերել Lymington Spa-ի գործարանային հաստատություն, որը հագեցած կլինի տարեկան մի քանի հարյուր զրահամեքենա արտադրելու համար», – ասել է NMS UK-ի գործադիր տնօրեն Դավիզ Զեւուլունը 2024ի հոկտեմբերին։

Գործարանը կկենտրոնանա Մեծ Բրիտանիայի եւ միջազգային շուկաների համար պաշտպանված պարեկային մեքենաների արտադրության վրա:

Թուրքիայի եւ Բրիտանիայի պաշտպանական-արդյունաբերական համալիրների կառույցների համագործակցությունն առաջին հերթին ուղղված է լինելու սպառազինությունների արտահանմանը համաշխարհային շուկաներ՝ այդ երկրների սուղ բյուջեները համալրելու նպատակով։

 

Վլադիմիր Պրոխվատիլով

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի