Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր ԱԺ ամբիոնից արտահերթ ելույթ ունեցավ` պատասխանելու համար Լեւոն Քոչարյանին եւ որոշեց, որ պետք է հնարավորինս ծանր վիրավորանքներ հնչեցնի Քոչարյանների հասցեին եւ հայտարարեց:
«Մարդիկ ասում են՝ Ռոբերտ Քոչարյանի հայրը թուրք է, բայց մենք ԱԺ ամբիոնից դա չենք ասում»,-հայտարարեց ԱԺ փոխխոսնակը։
Ժամանակին եւս նման մեղադրանքներ են հնչել Ռոբերտ Քոչարյանի հասցեին, հատկապես 2021-ի արտահերթ ընտրություններից առաջ քարոզչական նպատակներով ֆեյք լուրեր էին ասպարեզ նետում, որ «Հայաստան» դաշինքի ձայները նվազեցնեն եւ մարդկանց մոտ կասկած ներշնչեն, որ Քոչարյանի հայրը թուրք է: Իհարկե, այն ժամանակ այդ լուրերը հերքեցին, բայց, ինչպես ասում են, կեղծ տեղեկատվության թողած նստվածքը մնաց եւ հիմա, ըստ էության, ՔՊ-ականները որոշել են թարմացնել այդ կեղծիքը՝ փորձելով մոլորեցնել հանրությանը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական կենսագրության մեջ գրված է, որ նրա եւ՛ հայրը, եւ՛ մայրը ծնվել են Լեռնային Ղարաբաղում։
Հայրը՝ Սեդրակ Քոչարյանը, ծնվել է 1910 թվականին, Արցախի Աստղաշեն գյուղում, սովորել է Դաղստանի գյուղատնտեսական ինստիտուտում, այնուհետև վերադարձել և տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արցախում:
Նա աշխատել է մարզի գյուղատնտեսության վարչության պետ, Լեռնային Ղարաբաղի մարզսովետի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, ընտրվել է ԼՂ մարզկոմի բյուրոյի անդամ։ Սեդրակ Քոչարյանը գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է եղել, զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով։ Մահացել է 1977 թվականին:
Ռ. Քոչարյանի մայրը` Էմմա Օհանյանը, ծնվել է Ղարաբաղի Հադրութի շրջանում։ Եղել է գիտաշխատող Լենինականում (Գյումրի) և Ստեփանակերտում։ Մահացել է 2015 թվականին։
Աղբյուրը՝ Hraparak.am