|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Այսօր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախի ՄԻՊ-ի հրաժարականին:
Հիշեցնենք, որ Արցախի ՄԻՊ-ը երեկ ներկայացրել էր հրաժարականի դիմում:
Արման Թաթոսյանի խոսքով` Արցախի ՄԻՊ-ի ջանքերի շնորհիվ էր, որ նոր որակի վրա դրվեց իրավապաշտպան աշխատանքը` ցույց տալ, որ տարածքի քաղաքական կարգավիճակը չպետք է նշանակություն ունենա իրավունքների պաշտպանության համար:
«Արցախի ՄԻՊ-ի աշխատանքի շնորհիվ էր, որ մենք միջազգային ասպարեզում ունեցանք հանդիպումներ, ասուլիսներ, քննարկումներ: Արցախում մադու իրավունքների պաշտպանությունը առաջնային է, և ցավում եմ, որ միջազգային կազմակերպությունները երբեմն ցուցաբերում են միակողմանի մոտեցում և մարդու իրավունքների տեսանկյունից պատշաճ գնահատականի չեն արժանացնում այդ հարցերը»,- ասաց Արման Թաթոսյանը` հավելելով, որ ամեն ինչ պետք է անել, որ Արցախը, ժողովրդավարության տեսանկյունից, ճանաչելի դարձնենք աշխարհին: