կարևոր
1027 դիտում, 6 ժամ առաջ - 2025-05-14 16:58
Աշխարհ

Դամասկոսում կարող է հայտնվել «Թրամփի աշտարակը»

Դամասկոսում կարող է հայտնվել «Թրամփի աշտարակը»
Թրամփը Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում հայտարարել է Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին: Նրա խոսքով՝ իրենք «իրենց գործն արել են, եւ ժամանակն է առաջ շարժվել»։ Նա նաեւ ընդգծել է՝ իր որոշումը կայացվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանի եւ Էրդողանի հետ քննարկումներից հետո, ինչը, քաղաքական գործիչների եւ փորձագետների գնահատմամբ, լայն հարցերի դուռ է բացում այդ քայլի տնտեսական եւ քաղաքական հետեւանքների եւ Սիրիայի ներքին շրջանների վրա դրա հնարավոր ազդեցության մասին՝ ոչ միայն տնտեսական ճգնաժամը մեղմելու տեսանկյունից:

Միեւնույն ժամանակ, կարելի է ենթադրել, որ ԵՄ-ն եւ այլ երկրներ աստիճանաբար կչեղարկեն իրենց պատժամիջոցները՝ Դամասկոսը վերադարձնելով արբական եւ տարածաշրջանային միջազգային ասպարեզ: Միաժամանակ հաշվարկվել է՝ Սիրիայի վերականգնման համար միայն ի սկզբանե անհրաժեշտ կլինի 400-500 մլրդ դոլար գումար: Այս կապակցությամբ արաբական ԶԼՄ-ներում դատողություններ են հայտնվել, որ այժմ Սիրիայի ժամանակավոր նախագահ ահմեդ ալ-Շարաան մտադիր է Դամասկոսում կառուցել «Թրամփի աշտարակը»՝ որպես ամերիկյան խորհրդանիշ: Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը։

«Ընդհանրապես, Սիրիայի վերաբերյալ Թրամփի որոշումն անսպասելի է թվում միայն արտաքինից։ Արաբական աղբյուրները հայտնում են՝ այս թեման ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ քննարկվել է ավելի քան մեկ ամիս առաջՆշվում է՝ Էր Ռիադը նպատակ է դրել գլխավոր դեր խաղալ սիրիական դոսյեում, տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ նախապատրաստվել է ալ շարաայի կառավարության եւ նեթանյահուի հանդիպումը»։

Ալ-շարաան այցելել է Բահրեյն, որը նույնպես ամւոր հարաբերություններ է պահպանում Իսրայելի հետ, որտեղ նա հանդիպել է թագավոր Համադ բեն Իսայի հետ եւ հանգամանալից փակ բանակցություններ վարել նրա հետ: Մինչ Թրամփի՝ Էր Ռիադ ժամանելը, տարածաշրջանում դիվանագտական ակտիվությունն ընթանում էր բազմաթիվ ուղղություններով։ Անկարան ձգտում էր դաշինք ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի դրոշի ներքո, սակայն նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը Իսրայելի վրա, որը մերժում է թուրքական ռազմական ցանկացած էքսպանսիա սիրիական տարածքում: Միեւնույն ժամանակ, հիշեցնենք, որ Իսրայելը գրավում է սիրիական Գոլանները եւ բուֆերային գոտու մոտակայքում գտնվող հսկայական տարածքները՝ ներառյալ Շեյխ լեռան գագաթը եւ Դարաայի գյուղական բնակավայրերի քաղցրահամ ջրի աղբյուրները։

«Այդ պատճառով տպավորություն է ստեղծվում, որ Թրամփը սիրիական ուղու վրա խաղարկել է բացառապես արաբական «խաղաքարտ»՝ նկատի ունենալով նաեւ այն, որ Սիրիայում, արաբ փորձագետների գնահատմամբ, Հարավի, Հյուսիսի, Արեւելքի եւ Արեւմուտքի որոշ շրջաններում դաշնայնացման նշաններ են նկատվել։ Ուստի բաց է մնում այն հարցը, թե ինչպես կազդի պատժամիջոցների չեղարկման մասին Թրամփի որոշումը դրա վրա», - ամփոփել է Տարասովը։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի