Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Նիկոլ Փաշինյանն այդքան ջղաձգումների մեջ չի հայտնվում, երբ նրան անվանում են թուրք կամ դավաճան, բայց այ կոռուպցիայի հարցը նրան բավական մտահոգում է։ Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Սադրելը ո՞րն է, երբ ընդդիմադիր պատգամավորը կոնկրետ հարց է բարձրացնում, որն ակնկալում է կոնկրետ պատասխան և այդ պատասխանը չի լինում ու դրա փոխարեն լինում են նեռվայն, հիստերիկ շարժումներ, որակումներ, սպառնալիքներ»,- նշեց նա։
Անդրադառնալով նախագահների հետ բանավիճելու չարչրկված թեմային՝ պատգամավորն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ խելքը գլխին մարդը չի գալու, չի բանավիճելու։ Դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ հայրս, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսացել պետք է գա և բանավիճի նրա շուրջ, թե 2023-ին Արցախն ո՞վ է հանձնել։ Կամ լուրջ մտածո՞ւմ եք, որ 30 տարի բոլորը բանակցել են Արցախը հանձնելու շուրջ ու միայն «հանճարեղ» Նիկոլ Փաշինյանի՞ն է դա հաջողվել։ Արցախը տալու համար ընդամենը պետք էր անել այն, ինչ դուք արել եք՝ ճանաչել Ադրբեջանի կազմում։ Պատկերացրեք ինչ-որ մեկն ասում է՝ «լուսնի վրա կյանք կա, ա՛յ գիտնականներ, աստղաֆիզիկներ, եկե՛ք բանավիճենք դրա շուրջ», նրանք կասեն՝ «հո դու հիմա՞ր չես», ու ինքն ասի՝ «ա՛յ տեսաք, նրանք չեկան, ուրեմն ես ճիշտ էի»։
Մանրամասն՝ տեսանյութում