կարևոր
1546 դիտում, 7 ժամ առաջ - 2025-05-14 12:28
Հասարակություն

Պապոյանին լուրջ չի՞ վերաբերվել վրացի նախարարը. հանդիպումից հետո Վրաստանում ճգնաժամը խորացել է

Պապոյանին լուրջ չի՞ վերաբերվել վրացի նախարարը. հանդիպումից հետո Վրաստանում ճգնաժամը խորացել է

Շուրջ մեկ ամիս է, ինչ հայկական ալկոհոլային խմիչք աարտադրող ընկերությունները խնդիրներ ունեն Վրաստանում: Երեկ էլ արդեն լցվել էր խոշոր ծավալի արտահանողների համբերության բաժակն, ու վերջիններս ճարահատյալ բողոքի ցույց էին կազմակերպել, ուշադրություն, ոչ թե սեփական երկրի իշխանության, այլ ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան առջև՝ փորձելով օտարերկրյա շրջանակներից բացատրություն ստանալ:

Հիշենք, որ մայիսի 6-ին Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում Երևան է ժամանել Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին: 

Պարզվում է, որ Դավիթաշվիլին հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին: Yerkir.am-ի փոխանցմամբ՝ վերջինս հանդիպման ընթացքում ինքնավստահ դեմքով ընդգծել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները բարեհաջող զարգանում են։ 

Հիմա հարցեր Գևորգ Պապոյանին՝ խոսե՞լ ես արդյոք կոլեգայիդ հետ խմիչքների արտահանման արգելքների մասին: Եթե խոսել ես, ապա ինչու՞ ոչ միայն չի լուծվում խնդիրը, այլև գնալով խորանում է: Հնարավո՞ր է, որ Վրաստանի գործընկերդ ասածներդ բանի տեղ չի դնում: Եվ ընդհանրապես, հնարավո՞ր է, որ քո իշխանությանն որդեն ոչ-ոք լուրջ չի վերաբերվում ու հետը հաշվի նստում: