կարևոր
2344 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-14 15:09
Քաղաքական

Նրանք բղավում են, որպեսզի համոզվեն, որ դեռ գոյություն ունեն․ դիտարկում՝ ՔՊ-ականների մասին

Նրանք բղավում են, որպեսզի համոզվեն, որ դեռ գոյություն ունեն․ դիտարկում՝ ՔՊ-ականների մասին

«Հանրային դիվանագիտություն» ՀԿ նախագահ Էլիզաբետ Պետրոսյանը գրում է․

«Կոլեկտիվ կաստրացիայի կոմպլեքս (ըստ Ֆրեյդի).

Նիկոլը զրկել է քպ-ականներին սուբյեկտ լինելու հնարավորությունից։ Նա նրանց դարձրել է խամաճիկներ։

Իսկ խորհրդարանում ցուցաբերվող ագրեսիան՝ ընդամենը ներքին կաստրացիայի զգացման, սեփական «Ես»-ի կորստի փոխհատուցում է։

— Նրանք բղավում են, որպեսզի լսեն իրենք իրենց ու համոզվեն, որ դեռ գոյություն ունեն։

— Նրանք նվաստացնում են ուրիշներին, քանի որ իրենք են իրենց նվաստացած զգում։

— Նրանք վախենում են անհետանալուց, եթե բարձրաձայն չլինեն։

Սա քաղաքական վարք չէ։ Սա հոգեբանական փլուզման վերջին փուլն է՝ փաթեթավորված իշխանական բեմադրության տեսքով։

ՔՊ-շնիկների պահվածքը քաղաքականություն չէ, այլ խմբային հիսթերիա։

Դա ներքինից փլուզված մարդկանց ճիչն է, ովքեր այլևս չեն հավատում նույնիսկ իրենց սեփական գործառույթին

Նրանք չգիտեն՝ ինչ պետք է անեն, երբ ամեն ինչ փլվի»։

Հիշեցնենք՝ այսօր Ազգային ժողովում Լևոն Քոչարյանի ելույթից հետո ՔՊ-ականները լարել են իրավիճակը՝ վերածելով հրմշտոցի։