|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի շուրջ մթնոլորտը ակնհայտորեն թեժանում է։ 2 օր Ազգային ժողովում իր տարեկան հաղորդումը ներկայացնող դատախազ Վարդապետյանը կտրուկ ու չոր պատասխաններ տվեց՝ հարուցելով ՔՊ-ականների դժգոհությունը և դառնալով նրանց համար նոր թիրախ:
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ի ներսում խմորումները գնալով բունտի են վերածվում։
Պատգամավորները դժգհում են, որ դատախազը ոչ մի պատգամավորի կոնկրետ հարցի շոշափելի պատասխան չի տվել։
Ավելին՝ նրա չոր, նույնիսկ արհամարհական ոճն այնքան է բարկացրել ՔՊ պատգամավորներին, որ երեկ՝ երեկոյան, ՔՊ տարբեր սենյակներում Վարդապետյանի պահվածքն ակտիվ քննարկման թեմա էր:
Ոմանք նույնիսկ ակնարկում էին, որ դատախազի պաշտոնում Վարդապետյանի պաշտոնավարումը ցանկանում են կասեցնել. կա՛մ կհասնեն այնտեղ, որ նա
«sms ստանա» և հեռանա «ինքնակամ» կա՛մ էլ դատախազին անվստահություն հայտնելու հարցը կբարձրացնեն:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանից փորձեց պարզաբանումներ ստանալ ՔՊ-ականների նման տրամադրությունների վերաբերյալ, թե որքանով են լուրջ դրանք, սակայն նա, ինչպես միշտ, խիստ զուսպ էր: «Նման բան չկա», – արձագանքեց Մանավազյանը՝ մեր հարցին ի պատասխան»։