կարևոր
5170 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-08 19:39
Աշխարհ

Իրանը պառակտում է ԱՄՆ-ն ու Եվրոպան միջուկային դոսեի շուրջ

Իրանը պառակտում է ԱՄՆ-ն ու Եվրոպան միջուկային դոսեի շուրջ

Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին հայտնել է՝ կառավարույթունը մասնակցում է Միացյալ Նահանգների հետ բանակցություններին, որոնք տեղի են ունենում ՕմանումԲեյրութ կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ Բաղերին ասել է. «Մենք միշտ շարունակել ենք բանակցությունները։ .. Եվ նրանք երբեք չեն դադարել»: Հայտնի է՝ Ալի Բաղերին 2024ի սկզբին Օմանում մասնակցել է ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններին՝ Գազայի հատվածում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի պատերազմի հետ կապված տարածաշրջանային լարվածության սրման ֆոնին։ Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Քամալ Խարազին հայտնել էր՝ Իրանն «ուղղակի բանակցություններ չի վարում Ամերիկայի հետ, սակայն դրանք շարունակվում են արդեն երկար տարիներ, եւ մինչ օրս Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, որն աջակցում է Իրանում ամերիկյան շահերին, ինչպես նաեւ տարածաշրջանի որոշ երկրների միջոցով»:

Կայացած բանակցությունների մանրմասները մնում են անհայտ, նչպես նաեւ՝ Բաղերին ուղի՞ղ բանակցություններ է վարել ԱՄՆ ներկայացուցիչների հետ, թե՞ դրանք կրկին անուղղակի են եղել։ Բայց եթե դատենք իրանական, արեւմտյան եւ մերձավորարեւելյան ԶԼՄ-ների արտահոսքերից՝ ուշադրության կենտրոնում էին միջուկային գործարքին կամ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու հեռանկարները, ավելի ճիշտ՝ այն իրավիճակը, որն առաջացել է ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի՝ Թեհրան կատարած այցից հետո։

Սկզբում Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քանանին հայտարարել էր՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ Թեհրանի համագործակցությունը «կառուցողական է եղել եւ շարունակում է լինել»: Բայց այն բանից հետո, երբ Իրանը բառացիորեն ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի երկրորդ եռամսյակային նիստի նախօրեին կասեցրեց բանացությունները Ռայիսիի մահվան կապակցությամբ, այդ կառույցը հայտարարեց՝ Իրանի հարստացված ուրանի պաշարները գերազանցել են թույլատրելի սահմանը 30 անգամ, եւ որ այն ունի 142,1 կիլոգրամ ուրան, որը հարստացված է մինչեւ 60%: Դա հիմք էր տալիս որոշ արեւմտյան փորձագետների՝ վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի փակ զեկույցը, պնդելու՝ Իրանը կամ արդեն ստեղծել է, կամ գտնվում է «միջուկային զենքի ստեղծման շեմին»։ Այդ կապակցությամբ Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան պահանջել են դատապարտել Իրանին ՄԱԳԱՏԷ-ի անդամ պետությունների խորհրդում, սակայն, ըստ The Wall Street Journal-ի, Վաշինգտոնը ճնշում է գործադրել այդ երկրների վրա, որպեսզի նրանք զերծ մնան Թեհրանին անվստահություն հայտնելուց եւ նրա դեմ հերթական պատժամիջոցներ սահմանելուց, ինչը եւ արվել է:

Որոշակի պատճառներ կան, որոնք դրդում են ԱՄՆ-ին սահմանափակ արձագանքել իրանական միջուկային դոսյեին։ Իրանի հետ ԱՄՆ-ի բացահայտ էսկալացիան, ինչի կոչ է անում Իսրայելը, կնշանակի լայնամասշտաբ առճակատման սկիզբ Մերձավոր Արեւելքում։ Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Գիորա Էյլանդը նախազգուշացրել է՝ լայնածավալ տարածաշրջանային պատերազմի սկիզբը կարող է Իրանին դրդել հարձակվել Պարսից ծոցում նավթային օբյեկտների վրա, եւ որ դա կհանգեցնի էներգակիրների խելահեղ բարձր գների, կստիպի արեւմտյան երկրներին Թել Ավիվի վրա պատասխանատվություն դնել առաջին հերթին արաբական երկրների կողմից, որոնք Իսրայելի հետ կապված են խաղաղ համաձայնագրերով: Իսրայելը գիտակցում է այդ հարաբերությունների մեծ կարեւորությունը, քանի որ նրանց հետ համագործակցությունը դեր է խաղում Իրանին զսպելու գործում։ Իր հերթին նա կարծում է՝ հիմքեր են ի հայտ գալիս զսպման նոր հավասարումն արդեն Իսրայելի դեմ նշելու համար։ Բացի այդ, ԱՄՆ-ին քաջ հայտնի է՝ Թեհրանը դեռեւս որոշում չի կայացրել միջուկային ռումբ ստեղծելու մասին, թեեւ այն միակ երկիրն է, որը չունի ատոմային զենք, որը կարող է հարստացնել ուրանը մինչեւ 60%:

Սակայն ԱՄՆ - ն պատրաստվում է նոյեմբերին կայանալիք նախագահակն ընտրություններին, եւ 2022ից ի վեր ՄԱԳԱՏԷ-ի՝ Թեհրանին քննադատող առաջին բանաձեւի հայտնվելը կնշանակեր Վաշինգտոնի քաղաքականության լիակատար ձախողում իրանկան ուղղությամբ։ Բայդենի վարչակազմի համար հսկայակն ձեռքբերում կլինի Իրանի միջուկային դոսյեի շատ հարցերի շուրջ փակուղուց դուրս գալը՝ նոր համաձայնության գալով Իրանի որոշակի պարտավորույունների հետ՝ ուկրաինական ճգնաժամի եւ Գազայում Իսրայելի պատերազմի ֆոնին: Ահա թե ինչու Թեհրանի համալսարանի Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մոհսեն Ջալիլունդն ասում է՝ «ԱՄՆ-ն եւ Իրանը լուծում են ոչ միայն միջուկային հավսարումը, այլեւ դրա մեջ մտցնում են բազմաթիվ նոր անհայտներ»: Ընդ որում, այդ քայլերն արվում են այն ֆոնին, որ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի երկրների միջեւ տարանջատում է տեղի ունեցել Իրանին դիմակայելու հարցում նույնիսկ ՄԱԳԱՏԷ-ի որոշակի վարկաբեկման միջոցով։ Դա հանգեցնում է այն մտքին, որ Իրանն ու ԱՄՆ-ն մոտ են համաձայնագրի կնքմանը, որը, ըստ The New York Times (NYT) թերթի, «կարող է ոչ ֆորմալ բնույթ ունենալ», քանի որ նման պայմանավովածությունների ձեռքբերումը կարող է խիստ դժգոհության պատճառ դառնալ ամերիկացի պահպանողականների կողմից, որոնք Թեհրանին ցանկացած զիջում թուլություն են համարում:

Թեհրանն ակնկալում է՝ ԱՄՆ-ը ձեռնպահ կմնա Իրանի տնտեսությանը հարվածող պատժամիջոցների խստացումից եւ ՄԱԿ-ի հարթակում կամ ՄԱԳԱՏԷ-ում երկրի նկատմամբ նոր «պատժիչ» բանաձեւեր առաջ չի տանի: Սա կարող է նաեւ ամերիկյան պատասխան դառնալ Չինաստանի միջնորդությամբ Էր Ռիադի եւ Թեհրանի հարաբերությունների ջերմացմանը, որի դերը Մերձավոր Արեւելքում նկատելիորեն աճում է։ Այլ հեռանկարներ առայժմ չեն նկատվում, համենայնդեպս, ԱՄՆ ներկայիս վարչակազմի օրոք։ ԱՄՆ-ը վստահ է՝ Թեհրանի հետ պայմանավորվելով՝ կկարողանա միանգամից մի քանի սպառնալիք կասեցնել, բայց փաստերը վկայում են այն մասին, որ Իրանին հաջողվում է տարածաշրջանում կանգնեցնել նախաձեռնությունը եւ ազդել իրադարձությունների ընթացքի վրա առկա ճնշման լծակների միջոցով, որոնք նրան թույլ են տալիս սակարկել նաեւ այլ հարցերի շուրջ։ Մնում է միայն սպասել, թե ինչ կլինի հետո։

Ստանիսլավ Տարասով

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի