Փոխարժեքներ
04 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.71 |
EUR | ⚊ | € 409.96 |
RUB | ⚊ | ₽ 3.9979 |
GBP | ⚊ | £ 492.87 |
GEL | ⚊ | ₾ 139.81 |
Արդեն 5-րդ օրն է՝ երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը՝ Նիկոլ Փաշինյանը, մեկնել է ԱՄՆ, սակայն որեւէ պաշտոնական հանդիպում չի ունեցել։ Նրան անգամ պետրաքտուղարի տեղակալը չի հանդիպել։ Փոխարենը՝ դեսպանատան շենքում հանդիպել է հայ համայնքի սակավաթիվ ներկայացուցիչների հետ, որոնց թվում եղել են մի ընտանիքից մի քանի անդամ, ինչպես նաեւ դեսպանատան աշխատակիցները, Փաշինյանին ուղեկցողները։ Սակայն ամենաուշագրավը հոգեւորականների ներկայությունն էր։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա են եղել եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Վատիկանի միջև հանձնախմբի ատենապետ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովսեփ քահանա Կարապետյանը:
Այս փաստը մեծ արձագանք է գտել հայ հասարակության շրջանում, անգամ քննադատություններ հնչում եկեղեցու նկատմամբ, քանի որ դա հանրության շրջանում ընկալում է ձևավորել, որ ազգային ինքնության պահպանման հարցերի վերաբերյալ եկեղեցին միասնական չէ, ավելին, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է պառակտում մտցնել եկեղեցում։
«Փաստինֆոն» պարզաբանում խնդրեց Մայր Աթոռից, այն մասին, թե Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա լինելու համար այս հոգևորականների մասնակցությունը որքանով էր համաձայնեցված Մայր Աթոռի հետ։
Մայր Աթոռի մամլո դիվանից մեզ պատասխանեցին, որ թեմերում նման միջոցառումների իրականացման դեպքում՝ թեմն ինքն է ոոշում, թե այդտեղ ինչպիսի հոգևորականների մասնակցություն պետք է լինի։
Աղբյուր` Փաստինֆո