կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-13 17:41
Աշխարհ

Եվրոպան հաստատակամ է պահպանելու միջուկային գործարքը. Ֆրանսիայի ԱԳՆ

Եվրոպան հաստատակամ է պահպանելու միջուկային գործարքը. Ֆրանսիայի ԱԳՆ

Այնքան ժամանակ քանի դեռ Իրանը հարգում է իր ստանձնած պարտավորությունները՝ Եվրոպան հաստատակամ է պահպանելու Միջուկային համապարփակ համաձայնագիրը, -հայտարարել է  Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ի՝ Իսլ. հեղափոխության պահակազորի «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու մասին որոշումից հետո, հաշվի առնելով այն առանցքային դերակատարությունը, որն ունի այդ կառույցն Իրանի տնտեսության մեջ, ինչ խորհուրդներ կտա ֆրանսիական այն ընկերություններին, որոնք ցանկանում են համագործակցել Իրանի հետ, Լե Դրիանն ասել է. «Իրանի հետ տնտեսական հարաբերությունները կառուցվում են Միջուկային համապարփակ համաձայնագրի եւ ԵՄ օրենքների հիման վրա: Միջուկային գործարքից՝ ԱՄՆ միակողմանի դուրս գալուց հետո, Եվրոպան հաստատակամ է պահպանել այն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին»: