|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը քննադատել է եվրոպական երկներին` միջուկային գործարքի հարցում մոտեցման համար` նշելով, որ նրանք խախտել են համաձայնագիրը. հայտնում է РИА Новости-ն:
«Ես հարցում են եվրոպական կառավարություններին` քանի՞ եվրոպական ընկերություն է ներկայումս գործունեություն ծավալում Իրանում: Քանի՞ եվրոպական բանկ է աշխատում Իրանում: Խոսքերով համաձայնագրին աջակցելու փոխարեն ավելի լավ է` գործնականում ցույց տան իրենց աջակցությունը»,- ասել է Զարիֆը Al-Alam հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով` Իրանը նույնպես կարող է հայտարարել, որ աջակցում է համաձայնագրին, և միաժամանակ խախտել դրա բոլոր կետերը:
«Հենց դրանով է այժմ զբաղված Եվրոպան»,- հավելել է Զարիֆը: