|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Եվրոպան մինչ օրս միջուկային գործարքի հետ կապված այնպիսի քայլեր չի ձեռնարկել, որոնք կգոհացնեին Թեհրանին: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին. հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ Թեհրանը հույսը չի կապում INSTEX մեխանիզմի հետ, քանի որ Եվրոպան դեռ գործնական քայլեր չի արել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները հայտարարեցին Իրանի հետ հաշվարկների INSTEX մեխանիզմի ստեղծման մասին: Առաջին փուլում պետք է ապահովվեր դեղամիջոցների, բժշկական սարքավորումների և գյուղատնտեսական ապրանքների մատակարարումը: