Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Թշնամու կողմից իրանական 100 միջուկային օբյեկտների հարվածելու դեպքում տեղական փորձագետները դրանք կփոխարինեն՝ անհապաղ կառուցելով 1000 նոր միջուկային օբյեկտ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Բուշեհր նահանգի մտավորականների և էլիտայի հետ հանդիպմանը։
«Թշնամիները ցանկանում են պատժամիջոցներով և սպառնալիքներով նվաստացնել մեզ, բայց մենք չենք ենթարկվի դրան և մեր խնդիրները կլուծենք՝ հույսը դնելով ժողովրդի վրա», - Փեզեշքիանի խոսքերն է փոխանցում Mehr գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ նախագահը քննադատել է Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների հակասական մոտեցումը՝ պարզաբանելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ պնդում է, որ ցանկանում է բանակցել Իրանի հետ, ապա ամենակոշտ պատժամիջոցներն է սահմանում Թեհրանի դեմ։
«Մենք չենք ցանկանում որևիցե մեկի կողմից պատժի ենթարկվել», - նշել է նախագահը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը դեռ չի նշանակում, որ Թեհրանը ոչինչ անել չի կարող։
Նա վերահաստատել է բոլոր երկրների հետ խաղաղության և եղբայրության ոգով փոխգործակցելու Իրանի քաղաքականությունը՝ ընդգծելով. «Մենք ձգտում ենք մեր հարևանների հետ հաստատել ջերմ և բարեկամական հարաբերություններ»։
Փեզեշքիանը հայտնել է բանակցություններ վարելու Իրանի պատրաստակամության մասին՝ քննադատելով այն, որ Վաշինգտոնը խոսում է Թեհրանի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին, սակայն միևնույն ժամանակ սահմանափակում է Իրանի ժողովրդի հասանելիությունը առաջին անհրաժեշտության ապրանքներին, այդ թվում՝ դեղամիջոցներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025թ․-ի փետրվարի 4-ին Ազգային անվտանգության նախագահական հուշագիր է ստորագրել, որով վերականգնել է Իրանի Իսլամական Հանրապետության վրա առավելագույն ճնշումը։ Փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ձեռքբերումը, ոչնչացնել Իրանի «ահաբեկչական ցանցը», ինչպես նաև զրոյացնել Իրանի նավթի արտահանումը: