|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Իրանի ԱԳ նախարարի` քաղաքական հարցերով տեղակալ Աբաս Արաղչին երեկ հանդիպել է Թեհրան այցելած` Մեծ Բրիտանիայի ԱԳՆ տեղակալ, Մերձավոր Արեւելքի հարցերով պետնախարար Էնդրյու Մորիսոնի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապված վերջին իրադարձությունները եւ զարգացումները, դրա պահպանման հնարավորություններն ու հեռանկարները:
Իրանի ԱԳՆ տեղակալը նշել է, որ Իրանը համոզված է, որ եվրոպացիները չեն կատարում Միջուկային գործարքով նախատեսված գործողությունները ոչ թե անկարողության, այլ քաղաքական կամքի բացակայության պատճառով: «Եվրոպան չի ցանկանում վճարել թեկուզ չնչին գին՝ այս գործարքը պահպանելու համար»,- ասել է նա՝ հաւելելով. «Ցավոք, մեր հանձնառությունների եւ իրավունքների միջեւ հավասարակշռություն գոյություն չունի, հետեւաբար, չկա որեւէ պատճառ Իրանի կողմից ստանձնած պարտավորությունները շարունակելու համար»: