|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է Ավստրիայի մայրաքաղաքում բանակցություններին մոտալուտ վերադարձի մասին: Միջուկային գործարքը ստորագրվել է 2015 թվականին, երբ Թեհրանը պարտավորվել էր միջազգային պատժամիջոցների չեղարկման դիմաց նվազեցնել միջուկային զենքի իր ծրագիրը: Բայց այն բանից հետո, երբ երեք տարի առաջ ԱՄՆ-ը կտրուկ դուրս եկավ գործարքից, իրանցիները վերսկսեցին աշխատանքը: ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը ցանկանում է վերակենդանացնել համաձայնագիրը: Վիճահարույց հարցերը, ըստ ռուս դիվանագետների, կարգավորվել են 90%-ով. հայտնում է Russia Today-ը։
Այսօր հայտնի է դարձել, որ Իրանը պայմանավորվել է ԱԷՄԳ-ի հետ փոխգործակցության մասին. կազմակերպության փորձագետներին թույլ կտան իրանական միջուկային օբյեկտներ այցելել՝ այնտեղ տեղադրված վերահսկիչ սարքավորումների աշխատանքն ապահովելու համար: