կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-19 16:38
Տարածաշրջան

Եվրոպան և ԱՄՆ-ը քննարկում են Իրանի միջուկային ծրագիրը

Եվրոպան և ԱՄՆ-ը քննարկում են Իրանի միջուկային ծրագիրը

Եվրոպական երեք երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները՝  Ժան-Իվ Լե Դրիանը, Հեյկո Մաասը և Դոմինիկ Ռաաբը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ցանկություն են հայտնել կանխել Իրանի՝ միջուկային զենք ստեղծելու ձգտումը: Այս մասին ասվում է արտգործնախարարությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է հինգշաբթի՝ Փարիզում նրանց հանդիպումից հետո. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի մասով Եվրոպական եռյակը և ԱՄՆ-ն ընդհանուր հիմնարար շահագրգռվածություն են հայտնել՝ պահպանելու միջուկային զենքի չտարածման ռեժիմը և ապահովելու, որ Իրանը երբեք չկարողանա միջուկային զենք ստեղծել: Այս համատեքստում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը բազմակողմ դիվանագիտության կարևոր ձեռքբերումն էր»,- ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները հաստատել են իրենց հետաքրքրությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանը ևս մասնակցեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ խորհրդատվություններին: Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են նաև համաձայնեցնել ջանքերը Չինաստանի ստեղծած համաշխարհային խնդիրները լուծելու համար: