Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վաղը վերաքննիչ քրեական դատարանում կկայանա օֆշորային սկանդալի հայտնի գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի և նրա պաշտպանների բողոքի գործով առաջին դատական նիստը:
Պաշտպանական կողմը վերաքննիչ քրեական դատարանից պահանջում է ամբողջությամբ բեկանել և փոփոխել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ Սուքիասյանի նկատմամբ կայացրած դատավճիռը և Սուքիասյանին ճանաչել ամեղ: Իսկ արդարացնելու մասով բողոքը մերժելու դեպքում բեկանել և փոփոխել դատավճիռը պատժի մասով, նշանակել ավելի մեղմ պատիժ կամ, ամբողջությամբ բեկանելով, ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
Բացի փաստաբան Յուրի Խաչատրյանից, վերաքննիչ քրեական դատարանում Սուքիասյանի շահերը կներկայացնի նաև փաստաբան Կարեն Հակոբյանը: Նա լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ներպետական ատյաններում հաջողության չհասնելու դեպքում կդիմեն ՄԻԵԴ:
Կարեն Հակոբյանի խոսքով՝ Աշոտ Սուքիասյանը 16 տարվա ազատազրկման է դատապարտվել միայն այն բանի համար, որ փորձել է Հայաստանում բիզնեսով զբաղվել:Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալն անազատության մեջ գտնվելու ընթացքում ֆինանսական կորուստներ է ունեցել և չի կարողացել իրականացնել իր ներդրումային ծրագիրը:
«Աշոտ Սուքիասյանը հենց Փայլակ Հայրապետյանի խնդրանքով և գիտությամբ է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, սակայն արդյունքում հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում»,- ասաց պաշտպանը` հավելելով, որ դատավճռում պատճառաբանված չէ, թե ի՞նչ փաստերի համակցությամբ և վերլուծությամբ է հիմնավորվել Սուքիասյանի մեղքը:
Ըստ նրա՝ դատավճռով անտեսվել է նաև այն իրողությունը, որ Սուքիասյանը ժամանակին մարել է Փայլակ Հայրապետյանի պարտքերը, այսինքն` նրան որոշակի գումար փոխհատուցել: «Փաստորեն, Փայակ Հայրապետյանն այս գործի շնորհիվ ոչ միայն կարողացավ իր պարտքերը փակել, այլև գույքերը հետ ստանալ»,- նկատեց փաստաբանը:
Հակոբյանի խոսքով՝ գործի քննությամբ որևէ տվյալ ձեռք չի բերվել նաև այն մասին, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կապ ունեն այս գործի հետ:
Ըստ նրա` խնդիրը երկու անձի միջև վեճ էր, որը կարող էր տեղավորվել քաղաքացիական հարթության շրջանակներում, սակայն այն սակայն դարձավ քրեական գործ, քանի որ Փայլակ Հայրապետյանը քաղաքականացրեց այն և գործին հնչեղություն տվեց:
Նշենք որ վերաքննիչ քրեական դատարանում գործը կքննվի դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ: