կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-31 14:50
Իրավական

Փայլակ Հայրապետյանը օֆշորի գործով ամբաստանյալի՝ դատարանում տված ցուցմունքը «սուտ» որակեց

Փայլակ Հայրապետյանը օֆշորի գործով ամբաստանյալի՝ դատարանում տված ցուցմունքը «սուտ» որակեց

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օֆշորային մեքենայությունների գործով այսօր պետք է ցուցմունք տալը շարունակեր գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը: Սակայն դատական նիստը հետաձգվեց մեղադրող դատախազի բացակայության պատճառով:

Նշենք, որ նախորդ դատական նիստում Սուքիասյանը ցուցմունք էր տվել, թե Փայլակ Հայրապետյանն է անընդհատ մարդ ուղարկել, խնդրել, որ իր հետ գործ անի, բիզնես սկսի: Այս կապակցությամբ այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում Հայրապետյանը նշեց, որ Սուքիասյանը սուտ ցուցմունք է տվել: «Եթե ես իրեն չեմ ճանաչել, առաջին անգամ տեսել եմ վարչապետի հետ խորհրդակցության ժամանակ, ինչպե՞ս ստացվեց, որ ես եմ իր հետևից ընկել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ, մեղադրական եզրակացության համաձայն, Աշոտ Սուքիասյանը խարդախությամբ ուրիշի` առանձնապես խոշոր չափերի գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված` առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: