|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ հայտնի, դատարանը մերժեց՝ հայտնում է Yerkir.am-ը:
Քոչարյանի փաստաբաններ Հովհաննես Խուդոյանի եւ Արամ Վարդեւանյանի կարծիքով՝ դատավորի նախորդ գործողությունները եղել են ոչ օբյեկտիվ եւ ոչ ինքնուրույն:
Դատախազության բերած վերաքննիչ բողոքով բողոքարկվում է առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանության կողմին գործի նյութերն ամբողջ ծավալով տրամադրելու մասին: Դատախազ Պետրոս Պետրոսյանը պնդում է, որ քննվող գործի նյութերը հրապարակման ենթակա չեն, հետևաբար՝ փաստաբաններին տրամադրելը կլինի օրենքի խախտում։ Փաստաբանները ցանկանում են գործի նյութերին ծանոթանալ մինչև գործի վերսկսումը և վստահեցնում, որ եթե նյութեր հայտնաբերվեն, որոնք պետք է ներկայացնել իրենց պաշտպանյալի շահերի շրջանակում, ապա դա կարող են անել փակ նիստում: