|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն ակնհայտորեն խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին: Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ կան բազմաթիվ հարցեր, որոնք հետաքրքրում են հասարակությանը եւ առնչվում են կոնկրետ իր անձին, Տիգրան Սարգսյանը կտրուկ արձագանքեց՝ ոչ:
Ուշագրավ է, որ ՀՀԿ ԳՄ նիստից վարչապետը բավականին շուտ գնաց, թեեւ ՀՀԿ-ում ավանդույթ է, որ բոլորը գնում են նախագահի գնալուց հետո:
Երբ Yerkir.am-ի թղթակիցը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է, թե ինչու է վարչապետը շուտ գնացել, Սահակյանը նախ հայտարարել է, որ գործեր ուներ, հետո շտապել է ավելացնել, որ նախագահից գնալու թույլտվություն վարչապետը խնդրել է:
«Հավանաբար օշֆորի հետ կապված գործեր կային»,- նշել է մեր թղթակիցը:
«Օշֆորի հետ հիմա մենակ դուք եք կապված, որովհետեւ արմատը շորն է, որը դուք շատ եք սիրում»,- պատասխանել է Սահակյանը: