|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Բաքվում այսօր կկայանա ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի շրջանակում կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում` ռազմատեխնիկական ոլորտում: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը. գրում է Независимая газета-ն:
Նշվում է, որ Բաքվում բանակցության գլխավոր թեման կլինի Ադրբեջանին ռազմական տեխնիկայի վաճառքը: Ինչի մասին կպայմանավորվեն կողմերը, դեռ գաղտնիք է:
Հիշեցնենք, որ Комменсантъ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական կողմը Բաքվում կփորձի արդարանալ Հայաստանին «Իսկանդեր» համալիրները վաճառելու համար:
Սակայն ադրբեջանցի փորձագետ Նադիր Սակիթօղլուն НГ-ի հետ զրույցում նշել է, թե Բաքուն իրականում հանգիստ է վերաբերվել Հայաստանին «Իսկանդեր» վաճառելուն: «Մենք չենք պատրաստվում պատերազմել Հայաստանի հետ, հետևաբար, անհանգստանալու պատճառ չկա, որ այդ համակարգերը կկիրառվեն Ադրբեջանի դեմ: Սակայն ԼՂ հակամարտության համատեքստում Բաքուն իրավունք ունի երաշխիք ստանալու, որ Երևանին վաճառված տեխնիկան չի հայտնվի Ղարաբաղում»,- ասել է նա: