կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-23 11:10
Աշխարհ

Ուղղաթիռներ` Բաքվի համար. Независимая газета

Ուղղաթիռներ` Բաքվի համար. Независимая газета
Ռուսաստանն ավարտել է Ադրբեջանի պատվերը՝ կապված մարտական ուղղաթիռների մատակարարման հետ. գրում է Независимая газета-ն: Օրերս Բաքու են հասցվել  24 հատ Ми-35М ուղղաթիռներ, որոնց պատվերը տրվել էր դեռեւս 2010-ի սեպտեմբերին:
Ըստ պարբերականի՝  Բաքուն տարեցտարի ավելացնում է ժամանակակից տեխնիկայով ու սպառազինություններով իր զինուժը համալրելու ծախսերը: Օրինակ` միայն անցած տարի պաշտպանական կարիքների համար իշխանությունները 3,7 մլրդ ԱՄՆ դոլար են տրամադրել: Դրանցից մոտ 1 մլրդ-ը տրամադրվել է ռուսական ռազմական տեխնիկայի գնման համար:
Независимая газета-ն նշում է, որ, ըստ մի շարք տեղեկացված աղբյուրների,  առաջիկայում Բաքվի և Մոսկվայի միջև ռազմական համագործակցությունը էլ ավելի  կսերտանա:  Ռուսաստանը մինչև 2015 թվականը մտադիր է ոչ միայն սեփական արտադրության զենքով և ռազմական տեխնիկայով ապահովել Ադրբեջանին, այլ նաև մասնակցել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության և մի շարք մասնագիտություններով կադրերի պատրաստման գործին: Ռազմական համագործակցությունը նշված շրջանի համար կհասցվի մինչև 5 մլրդ դոլարի: