Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում Բաքուն կողմ արտահայտվեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, շատերը հույս ունեին, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև «սև կատու» կանցնի. գրում է Независимая газета-ի՝ Բաքվի թղթակիցը:
«Ենթադրվում էր անգամ, որ բոլոր միջազգային հարթակներում Բաքուն ռուսական նախաձեռնություններին դեմ հանդես կգա: Սակայն, հակառակ դրան, Ադրբեջանը որոշեց նոր մակարդակի հասցնել համագործակցությունը Մոսկվայի հետ: Իսկ ԵԽԽՎ-ում Ռուսաստանին աջակցելը շատերն ընկալեցին որպես Բաքվի արտաքին քաղաքականության ուղղության փոփոխություն:
Ադրբեջանցի վերլուծաբանների մեծ մասը նշում է, որ Ադրբեջանը ԵԽԽՎ-ում, մի կողմ թողնելով ազգային շահերը, փաստորեն, ուղերձ հղեց ինչպես Եվրոպային, այնպես էլ Մոսկվային:
Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը ասել է, որ Ռուսաստանին մեկուսացնելու փորձերն ապարդյուն են: Մոսկվայի հետ կարելի է և պետք է քաղաքականություն կառուցել փոխվստահության և երկխոսության հիմքով: Իսկ Ռուսաստանին ուկրաինական իրադարձությունների համար պատժելը երկակի չափանիշների կիրառման տարրական օրինակ է»,- գրում է թերթի ադրբեջանցի թղթակիցը:
Ի դեպ, կրկնելով հին երգը, նա դարձյալ խոսում է Հայաստանի կողմից իրենց տարածքների 20%-ի «օկուպացման» մասին: