| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  11 տարի առաջ - 2014-04-03 11:15
            11 տարի առաջ - 2014-04-03 11:15  
         
                
            «ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մոտ ապագայում կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է Вестник Кавказа-ն` չնշելով, սակայն, այցի ամսաթիվը։ Վրացական աղբյուրները նույնպես հայտնում են Քերիի այցի մասին` կրկին առանց ամսաթիվ նշելու։ Կդառնա՞ Քերիի այցը տարածաշրջանային, կայցելի՞ նա նաև Հայաստան, դեռևս հայտնի չէ»,- գրում է Независимая газета-ն։
Ըստ պարբերականի` ամերիկյան կողմը ուկրաինական ճգնաժամից հետո մեծ ակտիվություն է ցուցաբերում հետխորհրդային տարածքում։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդն օրերս այցելել է Մոլդովա, նրա գործընկեր Նիշա Դեսայի Նիսվալը՝ Ղազախստան և Ղրղզստան։ Այժմ էլ նախատեսված են Քերիի այցերը:
«Դիվանագիտական լեզվից փոխադրած սա նշանակում է, որ Վաշինգտոնը, նախևառաջ, ուսումնասիրում է իրավիճակն այդ երկրներում` հնարավոր ապակայունացման տեսանկյունից, և քայլեր ձեռնարկում Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը դիմադրելու համար»,- գրում է թերթը։
Ըստ պարբերականի` «Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն, մեկնաբանելով Քերիի այցը Բաքու, ասել է, որ այցի ընթացքում կշոշափվի նաև ԼՂ հիմնախնդիրը։
Թերթը նաև նշում է, որ Բաքվում Քերին հնարավոր է շոշափի Ադրբեջան-Թուրքիա ռազմական ալյանսի հարցը: Թերթը հիշեցնում է, որ նախօրեին ադրբեջանական Haqqin.az տեղեկացրել էր, որ Ադրբեջանը և Թուրքիան նոր, մասշտաբային ռազմական համաձայնագիր են նախապատրաստում, որի շրջանակում կողմերը պարտավորվում են միմյանց ռազմական օգնություն ցուցաբերել, եթե երկրներից մեկը դիմի մյուսին։