Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵՏՄ-ն մոտ ժամանակահատվածում միասնական արժույթ չի ունենա։ Նա նաև ռուս փորձագետներին մեղադրել է, որ փորձում են արհեստականորեն ակտիվացնել այդ թեման. գրում է Независимая газета-ն։
«НГ»-ն հիշեցնում է, որ Աստանայում մարտի 20-ի հանդիպումից հետո, վկայակոչելով փորձագետների, գրել էր, որ Մինսկը չի համաձայնի միասնական արժույթի ներդրմանը:
«Պետք է հասկանալ, որ այդ դեպքում երկիրը որոշակի առումով կորցնում է անկախությունը։ Առավել ևս հաշվի առնելով այն, որ ռուբլու արժեքը հիմնվում է հումքային ռեսուրսների վրա»,- ասել է Բելառուսի ԿԲ նախկին ղեկավար Ստանիսլավ Բոգդանկևիչը։
«Բելառուսական կողմը մինչև վերջին պահը պայքարելու է միասնական արժույթի դեմ»,- կանխատեսում է փորձագետը։
«Նախկինում, երբ ռուսական ռուբլին կայուն էր, իսկ Բելառուսն միայն արժեզրկում էր ապրում, ոչ քաղաքական գործարար շրջանակներում ափսոսանք էր հնչում, որ միասնական արժույթ, որի մասին Լուկաշենկոն պայմանավորվել էր դեռևս Բորիս Ելցինի հետ, այդպես էլ չստեղծվեց։ Սակայն այժմ` ռուսական ռուբլու արժեզրկումից հետո, որը հարվածեց նաև բելառուսական տնտեսությանը, այդ թեման կորցրել է արդիականությունը»,- գրում է թերթը։