կարևոր
355 դիտում, 11 րոպե առաջ - 2026-11-27 20:09
Աշխարհ

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի չորս զինյալի ոչնչացման մասին

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի չորս զինյալի ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտնել է, որ անցած ուրբաթ Գազայի հատվածի կենտրոնական մասում ավիահարվածների հետևանքով ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի չորս անդամի։

Իսրայելական բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ նրանցից երեքը՝ Յուսեֆ Այիդին, Մուստաֆա Հասան Ավինին և Մահմուդ Աբու Խուվեյշելը, հավաքվել էին՝ Իսրայելի քաղաքացիների և զինծառայողների դեմ հարձակումներ ծրագրելու համար։

ՑԱՀԱԼ-ի պնդմամբ՝ Այիդին զբաղեցրել է «Նուխբա» ստորաբաժանման հրամանատարի տեղակալի պաշտոնը և մասնակցել հոկտեմբերի 7-ի հարձակմանը։

Ավինին դիպուկահար է եղել, իսկ Աբու Խուվեյշելը՝ հակատանկային համալիրների օպերատոր։

Մեկ այլ ավիահարվածի հետևանքով սպանվել է նաև Դիաբ ալ-Ռահման Ռադին, որը, իսրայելական կողմի տվյալներով, պատասխանատու էր խմբավորման կարիքների համար դրամական միջոցների փոխանցման համար։