Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի Միլի մեջլիսը փոփոխություններ է մտցրել երկրի քրեական օրենսգրքում և «Դավանանքի ազատության մասին» օրենքում: Դրանք զգալիորեն կխստացնեն ծայրահեղականության և ահաբեկչական գործունեության համար պատիժը. գրում է Независимая газета-ն:
Այսպես` սահմանված փոփոխությունների համաձայն՝ նման գործունեությամբ զբաղվող կառույցները կվերացվեն: 5 տարվա ազատազրկմամբ կպատժվեն կրոնական ծայրահեղականության դեմ հատուկ գործողությունների ժամանակ իրավական ռեժիմը խախտողները, ինչպես նաև կրոնական ծայրահեղականությունը ֆինանսավորող անձինք: 14-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկում կսահմանվի կրոնական թշնամանքի, կրոնական ծայրահեղականության և կրոնական ֆանատիզմի հիման վրա իրականացված գործողությունների համար:
Եվս մեկ փոփոխության համաձայն` անձինք, ովքեր մասնակցել կամ հիմնել են կրոնական թշնամանքի ու ծայրահեղականության վրա հիմնված ռազմական միավորումներ, 6-10 տարվա ազատազրկման կդատապարտվեն: Որոշ դեպքերում, որպես պատիժ, նախատեսվում են նաև տուգանքներ:
Միևնույն ժամանակ, երկրի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը հայտնել է, որ այդ որոշումների ընդունման հրատապությունը կապված է եղել արտակարգ հանգամանքներով՝ Բաքվի թաղամասերից մեկում ահաբեկիչների հետ կապված զինված միջադեպով: Բախումները տեղի են ունեցել «Կովկասի ջամաաթ» կոչվող ծայրահեղական խմբավորման հետ: Գործողության ընթացքում 2 ահաբեկիչ է ոչնչացվել:
Օրուջի խոսքով` այսօր խնդիրն այն է, որ չպետք է թույլ տալ, որ կրոնական կազմակերպությունը վերածվի քաղաքականի: