կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-15 13:00
Աշխարհ

Բաքուն կփորձի հաշտեցնել Անկարային ու Մոսկվային. Независимая газета

Բաքուն կփորձի հաշտեցնել Անկարային ու Մոսկվային. Независимая газета

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կայցելի Բաքու։ Չնայած Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ Ադրբեջան նախատեսված այցը նա չհետաձգեց. գրում է Независимая газета-ն։

Թերթը նշում է, որ այցի ծրագիրը դեռ հայտնի չէ։ Սակայն տեղի վերլուծաբանները կարծում են, որ երկու երկրների ղեկավարները անպայման կքննարկեն տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Նշվում է, որ Էրդողանի այս այցը հայտնվել է ոչ միայն միայն երկու երկրների հասարակությունների, այլև ամբողջ տարածաշրջանի ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ այն տեղի է ունենում Ռուսաստանի և Թուրքիայի միջև վատացող հարաբերությունների ֆոնին։ Այդ հանգամանքը չի բխում նաև Բաքվի շահերից, որն անկախության տարիներին սերտ ռազմավարական հարաբերություններ է հաստատել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի հետ։ Այդ մասին բազմիցս հայտարարել է Ադրբեջանի ղեկավարությունը։

«Այնպես որ՝ Բաքվում խիստ շահագրգռված են Անկարային ու Մոսկվային հաշտեցնելու և նրանց հարաբերությունները նախկին բարեկամականը դարձնելու հարցում»,- գրում է պարբերականը: