կարևոր
397 դիտում, 14 րոպե առաջ - 2026-11-27 20:32
Աշխարհ

Հորմուզի նեղուցում պայթյունի հետևանքով լցանավ է վնասվել

Հորմուզի նեղուցում պայթյունի հետևանքով լցանավ է վնասվել

Ուրբաթ օրը Հորմուզի նեղուցում նավթատար լցանավը բախվել է ականի։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։

«Այս առավոտ Հորմուզի նեղուցում՝ Ղանամ կղզուց հյուսիս, փակ երթուղով գաղտնի անցնելու փորձ կատարող երկու նավթատարներից մեկը բախվել է ականի, իսկ երկրորդը ստիպված է եղել ետ դառնալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հորմուզի նեղուցը նավթի և հեղուկ բնական գազի համաշխարհային փոխադրումների առանցքային ուղի է։

Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից ռազմական գործողության մեկնարկից ի վեր՝ նեղուցով նավարկությունը խիստ սահմանափակվել է։ Թեհրանը հայտարարել է, որ մտադիր է պահպանել այդ սահմանափակումները, քանի դեռ իր պայմանները չեն կատարվել, այդ թվում՝ ամերիկյան շրջափակման և պատժամիջոցների վերացումը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին, երբ հարվածել են Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմն արձագանքել է պատասխան հարվածներով։ 

Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ փոխադարձ հարվածները կրկին սկսվեցին։

ԱՄՆ, Իսրայել-Իրան հակամարտությունը մնում է չկարգավորված։

Հորմուզի նեղուցի պարբերաբար փակ լինելու պատճառով նավթի գներն անընդհատ տատնվում են։