|
Փոխարժեքներ
27 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Սեֆյան Իրանի հիմնադիր շահ Իսմայիլն Ադրբեջանում ներկայացվում է որպես ադրբեջանական պետության հիմնադիր և ազգային պատմության կարևորագույն դեմքերից մեկը։
Նրա մասին երգեր են գրվում, ֆիլմեր նկարահանվում։ Ավելին՝ 1993 թվականին նույնիսկ սահմանվել է նրա անունը կրող պետական շքանշան։ Անհավանական է, չէ՞: Նույնքան անհավանական կլիներ, եթե Նապոլեոն Բոնապարտը համարվեր ճապոնացի:
Շահ Իսմայիլը հիմնադրել է Սեֆյան Իրանը, որի կարևոր կենտրոններից մեկը Թավրիզն էր, իսկ արքունիքի պաշտոնական լեզուն՝ պարսկերենը։ Շահի պատմական կերպարն ու ժառանգությունը պատկանում են Սեֆյան Իրանի պատմությանը և չեն կարող վերագրվել ժամանակակից ադրբեջանական ազգային ինքնությանը։
«Գեղարդ» հիմնադրամ