Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Nabucco նախագիծը Բաքվում օրակարգից հանվել է, իսկ դրան նոր շունչ հաղորդելը Ուկրաինայի զարգացումների ֆոնին իրական չի համարվում: Այսպես է Բաքուն արձագանքել արևմտյան մի շարք ԶԼՄ-ներում վերջերս հայտնված այն պնդումներին, թե ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների ջերմացման հեռանկարը կարող է նպաստել նախագծի արդիականացմանը. գրում է Независимая газета-ն:
Ըստ թերթի՝ որոշակի իրարանցում էր ապահովել նաև Իրանի նավթի հարցերով փոխնախարար Ալի Մաջեդիի հայտարարությունը, թե Թեհրանը պատրաստ է իրանական գազով ապահովել ԵՄ-ին:
Ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբան, սակայն, կարծում է, որ իրանական կողմի մասնակցությամբ Nabucco-ին նոր շունչ հաղորդելը տեսանելի ապագայում իրական չէ: Դրա ապացույցն այն է, որ Բաքուն որոշել է վերաձևավորել այդ նախագիծը TANAP տրանսանատոլիական գազատարի, որը համարվում է Բաքվի ու Անկարայի նախաձեռնությունը:
Nabucco-ն կոչված է, Ռուսաստանը շրջանցելով, գազ հասցնել Եվրոպա Ադրբեջանից ու Թուրքմենստանից: Նախագիծը 2013-ին փակվել էր տնտեսական խնդիրների պատճառով: Թերթը կարծում է, որ արդեն 2018-ին Հարավային Եվրոպայի երկրներն ադրբեջանական գազ կստանան, եթե որևէ «ֆորս մաժոր» տեղի չունենա:
Իլհամ Շաբանի խոսքով, սակայն, եվրոպական շուկայում ադրբեջանական գազը չի մրցի ռուսականի հետ: