|
Փոխարժեքներ
27 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում գործող շինանյութի խանութներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Աշտարակի և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են շինանյութի խանութի աշխատակիցներն ու քաղաքացիները։
Այս պահին հրշեջները փորձում են կանխել կրակի տարածումը։ Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից։ Ոստիկաններն ու պարեկները պարզում են՝ արդյոք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակում հայտնի «ԳՈՍՏ ՇԻՆ» շինանյութի խանութի պահեստային հատվածում։