|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բաքվում` Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, մի շարք հարցերի հետ մեկտեղ քննարկվել են նաև էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր. գրում է Независимая газета-ն:
Հանդիպման ժամանակ կարծիք է հայտնվել, որ եվրասիական տարածքներում առկա գործընթացներն իրենց փոփոխություններն են մտցնում աշխարհի էներգետիկ քարտեզում: Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը, դրա հետ կապված, ասել է, թե պետք է ընդլայնել էներգետիկ համագործակցությունը և էներգատարների մատակարարման ուղիներն ավելի բազմազան դարձնել:
Թերթը նշում է, որ ամենաուշագրավը եղել է Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար Յուրի Պրոդանի հայտարարությունը, ով ասել է, որ Ուկրաինան հետաքրքրված է ադրբեջանական նավթի մատակարարմամբ իր վերամշակման գործարաններին: Սակայն դա, ըստ Պրոդանի, ապագա քննարկումների թեմա է:
Դրանով ոչ պակաս, ինչպես նշում է թերթը, հետաքրքրված է նաև ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունը, որը մտադիր է իր դիրքերն ամրապնդել վառելիքի ուկրաինական շուկայում: