կարևոր
307 դիտում, 10 րոպե առաջ - 2026-11-27 19:16
Աշխարհ

Էրդողանը հաստատել է Մեքքայի համաձայնագիրը

Էրդողանը հաստատել է Մեքքայի համաձայնագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև համատեղ պաշտպանության Մեքքայի համաձայնագիրը, որը նախատեսում է փոխադարձ ռազմական օգնության տրամադրում կողմերից մեկի նկատմամբ արտաքին զինված հարձակման դեպքում։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է կառավարության պաշտոնական տեղեկագրում՝ «Resmi Gazete»-ում։

Պակիստանը և Սաուդյան Արաբիան ավելի վաղ ավարտել էին համաձայնագրի վավերացման ընթացակարգերը։ Փաստաթուղթը նախատեսում է ուժի մեջ մտնել վերջին վավերագիրը համաձայնագրի շրջանակում ստեղծված համատեղ պաշտպանության կոմիտեի քարտուղարությանը հանձնելուց հետո։

Հիշեցնենք՝ երեք երկրները Մեքքայի համաձայնագիրը ստորագրել են օգոստոսի սկզբին։

Փաստաթղթի համաձայն՝ մասնակիցներից մեկի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլորի վրա։