կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-27 12:50
Քաղաքական

Հայկական կողմն առավելություն ունի Ադրբեջանի նկատմամբ. Независимая газета

Հայկական կողմն առավելություն ունի Ադրբեջանի նկատմամբ. Независимая газета

Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում առավելությունը Հայաստանինը կլինի. գրում է Независимая газета-ն:

 

Ըստ թերթի` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը յուրօրինակ ձևով է «շնորհավորել» հակամարտող կողմերի ամանորյա տոները: Նա Twitter-ի իր էջում  գրել է. «Բռնության հետագա կիրառումն անընդունելի է»: Նաեւ հիշեցրել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է հարգեն ստանձնած պարտավորությունները և հրադադարի ռեժիմը։

 

Սակայն, ըստ թերթի, չնայած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների լավատեսական տոնին, ԼՂ հակամարտության  շուրջ իրավիճակը շարունակում է բարդ մնալ։ Շարունակվում է փոխհրաձգությունը սահմանին։ Շարունակվում է նաև Բաքվի և Երևանի հռետորաբանությունը, ինչը նախագահների հանդիպումից հետո որոշ չափով մեղմացել է։ Կարևոր է նաև այն, որ երկու երկրների բնակիչների մեծամասնությունը միմյանց նկատմամբ ոչ բարեկամաբար են տրամադրված:

 

«Տարեվերջին ակնհայտորեն ավելացել են փորձագիտական հրապարակումները, որոնք զինված հակամարտության վերսկսման ռիսկը «չափազանց բարձր» են համարում։ Դրանց հիմնական փաստարկն ադրբեջանական և հայկական զինված ուժերի զինումն է։ Սակայն, ռազմական գործողությունների առանձնահատկությունները հաշվի առնելով, եթե, Աստված չտա, պատերազմ սկսվի, առավելությունը հայկական կողմինը կլինի։ Փորձագետները նաև նշում են հայկական կողմի մարտական` ավելի բարձր պատրաստվածության մակարդակը»,- ասվում է հոդվածում։