կարևոր
301 դիտում, 10 րոպե առաջ - 2026-11-27 15:11
Քաղաքական

ՌԴ-ն ու Չինաստանը Հարավային Կովկասում խաղաղության կողմնակից են. Կոպիրկին

ՌԴ-ն ու Չինաստանը Հարավային Կովկասում խաղաղության կողմնակից են. Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հանդես են գալիս Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին։

Նրա խոսքով՝ դա թույլ կտա բացահայտել տարածաշրջանի տնտեսական և տարանցիկ ներուժը։ Կոպիրկինը նաև նշել է, որ Մոսկվան և Պեկինը նպաստում են Եվրասիայում անվտանգության և համագործակցության ամրապնդմանը։

Դեսպանը շեշտել է, որ ռուս-չինական տնտեսական համագործակցությունն ընդլայնվում է, իսկ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը չորրորդ տարին անընդմեջ գերազանցում է 200 միլիարդ դոլարը։