կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-10 13:30
Քաղաքական

Ձեռքսեղմումը Անկարայի և Երևանի համար չէ. Независимая газета

Ձեռքսեղմումը Անկարայի և Երևանի համար չէ. Независимая газета

Независимая газета-ն անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարությունների ներկայացուցիչների Երևան այցին:

 

Թերթը նշում է, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի՝ Հայաստան այցի նախաշեմին Թբիլիսիում մի մեծ շոու կազմակերպվեց։ «Վրաստանի մայրաքաղաքում թուրք և հայ դերասաններ Դենիս Բարըշն ու Հովհաննես Աջինյանը ձեռք սեղմելու համաշխարհային ռեկորդ սահմանեցին։ Ակցիան սկսվեց դեկտեմբերի 6-ին և ավարտվեց 43 ժամ անց։ Արտիստներն իրենց քայլն անվանեցին խորհրդանշական. այն խորհրդանշում է բարիդրացիական հարաբերություններ հաստատելու` հայ և թուրք հասարակությունների պատրաստակամությունը: Սակայն գործնականում Անկարայի և Երևանի համար այդքան էլ  հեշտ չէ ձեռք սեղմելը»,- ասվում է հոդվածում:

 

«2009-ին ստորագրված Արձանագրություններից հետո Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները լարված են և, ըստ թուրք վերլուծաբանների` Դավութօղլուի այցը Երևան  հաշտեցման գործընթացը կարող է վերականգնվել։ Սակայն միայն Դավութօղլուի այցի համար հայերը մտադիր չեն փոխել իրենց դիրքորոշումը: Առավել ևս, որ նախօրեին Ահմեդ Դավութօղլուն կրկնել է Անկարայի հայտնի թեզերը` երբ դուք հրաժարվեք Ադրբեջանի տարածքների բռնազավթումից,  այդ ժամանակ բարեկամներ դառնալու հեռանկար կլինի»։

 

Երևանը խիստ արձագանքել է։ ՀՀ ԱԳՆ ղեկավար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ հարաբերությունների կարգավորում հնարավոր է միայն այն դեպքում, երբ Թուրքիան Ցյուրիխյան արձանագրությունները վավերացնի առանց նախապայմանների։

 

Ինչպես նշեց մեզ հետ զրույցում Բեռլինում բնակվող քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը՝ Թուրքիան կշարունակի  «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության ցուցադրությունը,  դիվանագետները կմեկնեն Հայաստան՝ «լավ եղանակի» տպավորություն թողնելու համար, իսկ հարաբերությունները չկարգավորելու համար երկիրը մեղադրելու է Հայաստանին, թեեւ Երևանը պատրաստ էր հետևել Ցյուրիխի արձանագրություններին»,- ասվում է հոդվածում։