կարևոր
418 դիտում, 10 րոպե առաջ - 2026-11-27 18:27
Քաղաքական

ԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. Օվերչուկ

ԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. Օվերչուկ

ԱՊՀ երկրները արձանագրել են Իրանի շահագրգռվածությունը համագործակցության հետ փոխգործակցության հարցում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Մոսկվայում փոխվարչապետների մասնակցությամբ կայացած ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի արդյունքներով։ Այս մասին փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

«Նեղ ձևաչափով մտքեր ենք փոխանակել այն աճող հետաքրքրության շուրջ, որը Անկախ պետությունների համագործակցության աշխատանքի նկատմամբ ունեն հարևան երկրները։ Մասնավորապես, նշվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետաքրքրությունը», – ասել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ քննարկվել է նաև «ԱՊՀ+» նոր ձևաչափի սկզբնավորումը։ Միավորման երկրների փոխվարչապետները մտքեր են փոխանակել այն մասին, թե ինչպես կարելի է այդ ձևաչափը լրացնել այնպիսի բովանդակությամբ, որը կմեծացնի ԱՊՀ-ի գրավչությունը ԱՊՀ երկրների հարևան պետությունների համար: