կարևոր
436 դիտում, 24 րոպե առաջ - 2026-11-27 19:38
Քաղաքական

Արժանապատվության գինը․ համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին․ Սուրենյանց

Արժանապատվության գինը․ համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու որոշմանը՝ նշելով.

«Արժանապատվության գինը

Վճռաբեկ դատարանը բեկանել է գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ օրինական ուժ տալով Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին։

Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեությունը նույնացվել է քրեական հանցագործության հետ, իսկ դատաիրավական համակարգը դարձել է քաղաքական մրցակիցներին չեզոքացնելու գործիք։

Իմ համոզմամբ՝ իշխանությունը Դավիթին չէր ներելու այն, որ նա, լինելով ընդդիմադիր, Մասիսի համայնքապետի ընտրություններում հաղթելու իրական հնարավորություն ուներ։

Գիտակցելով դա՝ իշխանությունները դեռևս ընտրական գործընթացի մեկնարկին նրան համագործակցության առաջարկ էին արել, որը Դավիթն արժանապատվորեն մերժել է։

Այսօրվա Հայաստանում սկզբունքայնության ու արժանապատվության գինը կարող է լինել ազատազրկումը, անգամ՝ մահը:

Համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման։

Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ և օրինական ուժ տվեց Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին։