կարևոր
256 դիտում, 14 րոպե առաջ - 2026-11-27 17:42
Քաղաքական

ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է նոյեմբերի 27-ին՝ ժամը 24։00-ին․ ԿԸՀ

ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է  նոյեմբերի 27-ին՝ ժամը 24։00-ին․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունն ավարտվում է նոյեմբերի 27-ին՝ ժամը 24։00-ին։

Քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը՝ մինչև ժամը 20։00-ն, քարոզչությունն արգելվում է։ Քարոզչության արգելքի խախտումը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով։

ԿԸՀ-ն նաև հորդորում է քվեարկության օրը ուշադրություն դարձնել հագուստին՝ խուսափելով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ ասոցացվող խորհրդանիշներից ու տարբերանշաններից, և պահպանել օրենքով սահմանված կարգավորումները։