կարևոր
265 դիտում, 11 րոպե առաջ - 2026-11-27 16:12
Հասարակություն

Բացառիկ կադրեր՝ ինչպես է սպանվել Էրիկ Կակոյանը

Բացառիկ կադրեր՝ ինչպես է սպանվել Էրիկ Կակոյանը

«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել նոյեմբերի 7-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած սպանության տեսանյութը:

Կադրերում երևում է, թե ինչպես է Էրիկ Կակոյանի սպшնության մեջ մեղադրվող Վալերի Հակոբյանն անցնում Էրիկի կողքով, ապա վերադառնում ու դանшկшհարում նրան։

«Իշխանության» տեղեկություններով՝ Վալերի Հակոբյանն պատմել է, թե այդ պահին Աստված է իրեն ասել, որ պետք է սպшնի Էրիկին։

Ավելի վաղ «Իշխանությունը» հայտնել էր, որ Հակոբյանը հաշվառված է եղել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներն առաջացել են 2020 թվականի պատերազմից հետո։

Հակոբյանը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել՝ առաջին անգամ՝ գողության, երկրորդ անգամ՝ քրեակատարողական հիմնարկում արգելված առարկաներ պահելու համար։ Դատական նյութերում առկա փորձագիտական եզրակացությամբ նա բնութագրվել է որպես «քրեադատավարական անգործունակ անձ»։

Փաստացի պետական համակարգի ամենաթողության և անգործության հետևանքով հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված անձը սպшնեց անմեղ մարդու։ Այդ դեպքից հետո գոնե մեկ պաշտոնյա աշխատանքից չի ազատվել:

Տեսանյութը՝ այստեղ։