կարևոր
667 դիտում, 32 րոպե առաջ - 2026-11-27 22:26
Աշխարհ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

Անհայտ անօդաչու թռչող սարքը մուտք է գործել Լատվիայի օդային տարածք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Duetsche Welle»-ն, այդ մասին հայտնել են Լատվիայի զինված ուժերը։

Ի պատասխան միջադեպի՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտ օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի կործանիչներ և որսացող անօդաչու թռչող սարք։ Իշխանությունները նաև նախազգուշացումներ են տարածել Լատվիայի արևելքում գտնվող Լուձայի և Բալվիի համայնքներում անօդաչու թռչող սարքերի կողմից ստեղծվող վտանգի վերաբերյալ։ Բացի այդ, հարևան Էստոնիայում ևս նախազգուշացում է տրվել անօդաչուների հնարավոր առկայության մասին՝ ընդգրկելով երկրի հարավային հատվածում գտնվող Յիգևա, Պիլվա, Տարտու, Վալգա, Վիլյանդի և Վիռու շրջանները։

Վերջին ամիսներին անօդաչու թռչող սարքերը բազմիցս մուտք են գործել Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի օդային տարածք։ 

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այդ միջադեպերի համար պատասխանատվությունը դնում են Ռուսաստանի վրա։ Վերջին օրերին Լեհաստանը հայտնել է ռուսական անօդաչուների կողմից նման երկու ներխուժման մասին։ Բացի այդ, նոյեմբերի 20-ին ռուսական երեք թևավոր հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն այս միջադեպը որակել է որպես կանխամտածված սադրանք։