կարևոր
358 դիտում, 12 րոպե առաջ - 2026-11-27 13:41
Քաղաքական

Ավելի ազնիվ կլիներ՝ ձեր առաջնորդների ցինիկ մտքերն ու մանիպուլյացիան որպես «պաշտոնական պարզաբանում» տալը. Սիմոնյանը՝ Փաշինյանին

Ավելի ազնիվ կլիներ՝ ձեր առաջնորդների ցինիկ մտքերն ու մանիպուլյացիան որպես «պաշտոնական պարզաբանում» տալը. Սիմոնյանը՝ Փաշինյանին

Արցախցի հանրային գործիչ Նարե Սիմոնյանը գրում է. «Ասացիք՝ արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը միջազգային ստանդարտների պահանջ է։

Պարզ փաստերով ցույց տվեցինք, որ ստում եք։ Միջազգային ստանդարտներում նման պահանջ չկա։ Ավելին՝ դրանք անդրադառնում են հենց նման դեպքերին և լուծումներ առաջարկում։

Հիմա էլ ասում եք, թե միջազգային խորհրդակցությունների արդյունքում եկել եք այն եզրակացության, որ ծննդավայրի այլ նշումը ճանապարհորդելիս կարող է խնդիր առաջացնել։

Մենք հստակ ասում ենք. 150 հազար արցախցու համար արդեն իսկ խնդիր է սեփական անձնագրում որպես ծննդավայր «Ադրբեջան» տեսնելը։ Ինչպե՞ս է ստացվում, որ 150 հազար մարդու իրական խնդիրը ձեզ համար ոչինչ է, իսկ ձեր ենթադրությունը, թե «մի օր, մի տեղ գուցե խնդիր առաջանա», բավարար հիմք՝ բոլորի փոխարեն որոշում կայացնելու համար։

Ձեր իսկ վկայակոչած միջազգային պրակտիկան այս հարցի լուծումն էլ է առաջարկում։ Տեղեկացրե՛ք քաղաքացուն հնարավոր դժվարությունների մասին և թողե՛ք, որ նա ինքն ընդունի այդ ռիսկն ու իր անձնագրում նշի իր իրական ծննդավայրը, այլ ոչ թե այն կեղծը, որ ձեր քաղաքական պարտադրանքն է։

Հաստատ ու հստակ է, որ այս որոշմամբ խախտում եք 150 հազար մարդու իրավունքներն ու նվաստացնում նրանց արժանապատվությունը։

Հաստատ ու հստակ է նաև, որ տասնամյակներ շարունակ արցախցիները երկրից դուրս են գնացել՝ իրենց անձնագրերում որպես ծննդավայր ունենալով «ՀՀ» կամ «ԼՂՀ», և այդ պատճառով որևէ խնդիր չեն ունեցել։ Վերջին երեք տարիներին էլ իրենց ծննդյան քաղաքի նշումով են ճանապարհորդել՝ առանց այդ գրառման պատճառով որևէ խնդրի բախվելու։

Այս ամենից հետո «միջազգային խորհրդակցությունների արդյունքում որոշել ենք, որ կարող է խնդիր առաջանալ» հիմնավորումը թույլ ու անհեթեթ արդարացում է՝ ձեր ստոր ու հակահայկական օրակարգն արդարացնելու ու առաջ տանելու համար։

Հ.Գ. Ավելի ազնիվ կլիներ՝ ձեր առաջնորդների ցինիկ մտքերն ու մանիպուլյացիան որպես «պաշտոնական պարզաբանում» տալը»․ «հա բա որ Ադրբեջանում եք ծնվել՝ ինչ գրեն», «Ադրբեջան չգրենք՝ կռիվ ա սկսվելու»…։